555

Գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ

02.06.2015

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ մշակույթի բարեկամ

Մշակույթը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության կենտրոնում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր ցանցը և տրամադրում է հեռահաղորդակցության որակյալ, նորարարական ծառայություններ: Հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտով (ISO 26000):

Ելնելով սոցիալական ներդրումների իր ծրագրից՝ ընկերությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու մշակութային այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ազգային արժեքները ներկայացնելուն և աշխարհի հետ մշակութային երկխոսության կայացմանը: Ուստի, ընկերությունը շարունակական աջակցություն  է ցուցաբերում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծրագրերին, որոնք օգնում են հասարակությանը փոխանցել մեր մշակութային ավանդույթները և նպաստումեն երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հայաստանյան և միջազգային բազմաթիվ երաժշտական նախագծեր կյանքի են կոչվել այնպիսի կայուն և նվիրյալ գործընկերների շնորհիվ միայն, ինչպիսին ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Անգնահատելի է ընկերության ներդրումը մեր երկրում մշակութային նախաձեռնությունների կայացման, արվեստի զարգացման և միջազգային հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը որակական նորմակարդակի վրա բարձրացնելու առումով:

m

Latest Videos