2006

2006 թվական՝ երկար ճանապարհի սկիզբ… Առաջին համերգ, որ տեղի ունեցավ
Կարդալ ավելին

2007

2007 թվականն էր, առաջին և ամենադժվար տարին այլևս հուշ էր:
Կարդալ ավելին

2008

2008թ-ը շրջադարձային եղավ նվագախմբի կյանքում. մեր աշխատանքը գնահատվեց պետական մակարդակով,
Կարդալ ավելին

2009

Օրացույցին 2009 թվականն էր, մենք՝ 4 տարին բոլորած նվագախումբ:
Կարդալ ավելին

2010

2010 թվականն էր: Տարին սկսեցինք արգենտինական տանգոյի շնչով:
Կարդալ ավելին

2011

2011 թվականն էր. մեր նվագախմբի համար այն պատրաստել էր բազում ելույթներ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:
Կարդալ ավելին

2012

2012 թվականը մեկնարկեցինք հունվարի 26-ին. նվագախմբի հրավերով Արամ Խաչատրյանի լեփ-լեցուն համերգասրահում ...
Կարդալ ավելին

2013

2013 թվականը մեկնարկեց ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ ելույթով,
Կարդալ ավելին

2014

2014թ-ի հունվարի 13-ն էր. Արամ Խաչատրյան համերգասրահում մեր՝ տարվա առաջին համերգն էր։
Կարդալ ավելին

2015

2015 թ.-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համա...
Կարդալ ավելին

2016

2016թ. նշանակալի տարի էր նվագախմբի համար. վերջինս տոնում էր ստեղծման 10-րդ հոբելյանը:
Կարդալ ավելին

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005թ-ին: Հիմնադիր Սերգեյ Սմբատյանը, ով առ այսօր գլխավորում է կոլեկտիվը որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների, ում աշխատասիրությունն ու նվիրվածությունը, կյանքի ուղու ճիշտ ընտրության գիտակցումը և նպատակաուղղվածությունը կարճ ժամանակահատվածում ապահովել են կոլեկտիվին երաժշտասեր հասարակության ընդունելություն և միջազգային ճանաչում: 2008թ-ին բարձր վարպետության և արդի երաժշտության տարածման համար ՀՀ կառավարության որոշմամբ նվագախումբը ստանձնել է պետական կարգավիճակ: Նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ համերգներով Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Երաժիշտները ներկայացել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իտալիայի, Լիբանանի և շատ այլ երկրների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ և Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել) և այլն: Նվագախումբը մասնակցել է Մոսկովյան Զատկի (Մոսկվա/ Ռուսաստան), YOUNG.EURO.CLASSIC (Բեռլին/Գերմանիա), Kultursommer Nordhessen (Կասսել/Գերմանիա), Young.Classic.Wratislavia (Վրոցլավ/Լեհաստան) և մի շարք այլ միջազգային փառատոների, բազմիցս հանդես է եկել որպես հեղինակավոր միջազգային միջոցառումների պաշտոնական նվագախումբ՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթ (2007թ-ից մինչ օրս), Musica Riva փառատոն (2013թ., Ռիվա դել Գարդա/ Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների 9-րդ մրցույթ (2014թ., Ֆոշան/Չինաստան) և Al Bustan փառատոն (2014թ., 2015թ., Բեյրութ/Լիբանան) և այլն: Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի աշխարհահռչակ վարպետներ Վալերի Գերգիևի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Վլադիմիր Սպիվակովի, Մաքսիմ Վենգերովի, Դենիս Մացուևի, Վադիմ Ռեպինի, Վահագն Պապյանի, Բորիս Բերեզովսկու և այլ նշանավոր արվեստագետների հետ: Նվագախումբն անընդմեջ հանդես է գալիս նոր ծրագրերի նախաձեռնություններով, այդ թվում՝ բարեգործական: 2010թ-ից Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անց է կացվում Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, իսկ 2013թ-ից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կյանքի է կոչվում ամենամյա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը: Երիտասարդական նվագախումբը շարունակաբար իր հանդիսատեսին է ներկայացնում հետաքրքիր համերգաշարեր, այդ թվում՝ Hollywood Non-Stop, Cartoon Non-Stop, «Ճանապարհորդություն դեպի...», «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիպում է կոմպոզիտորներին» և այլն: Հատկանշական է նաև «Վարպետը կերտում է վարպետներ» մշտական շարքը, որի շրջանակներում երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով հանդես են գալիս իրենց գործի մեծանուն վարպետները, այդ թվում՝ Վալերի Գերգիևը, Զախար Բրոնը և շատ այլոք: Երիտասարդական նվագախումբն անդամակցում է երաժշտական աշխարհում մեծ հեղինակություն վայելող մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Ազգային երիտասարդական նվագախմբերի եվրոպական ֆեդերացիային (EFNYO, 2009թ.) և  Երաժշտական գործակալների միջազգային ասոցիացիային (International Artist Managers’ Association- IAMA, 2013թ.): Նվագախմբի լայն երկացանկն ընդգրկում է դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2011թ-ին Sony ձայնագրման ստուդիայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ թողարկել է անդրանիկ Music is the answer ձայնասկավառակը, որում ընդգրկվել են Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի և Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: