«Երիտասարդները երիտասարդների համար»

Շփում հասակակից երիտասարդների հետ բարձրաճաշակ երաժշտություն ուղեկցությամբ. ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել: Դասական երաժշտությունը կարող է դառնալ օրվա հաճելի մասնիկ, այն պետք է հասկանա և գնահատի նաև նոր սերունդը. ահա, թե որն է «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագրի ուղերձն ունկնդրին:

Նախագիծը մեկնարկեց 2011թ.՝ անմիջապես հայտնվելով առավել մեծ լսարան ապահովող համերգաշարերի ցուցակում:  Ծրագիրը ներկայացվեց ավելի քան 8 երևանյան  բուհերում,  այնուհետև իր գործունեությունը տարածեց նաև ՀՀ մարզերում (ավելի քան 20.000 ունկնդիր):

«Երիտասարդները երիտասարդների համար» նախագիծը մատուցեց դասական երաժշտության նոր, թարմ մոտեցում ու ձևաչափ, որը հասանելի և, որ ամենակարևորն է՝ սիրելի դարձավ բազմաթիվ ուսանողների համար:

Latest Videos