«Ճանապարհորդություն դեպի …»

«Ճանապարհորդություն դեպի …»` նախագիծ, որի շրջանակներում Երիտասարդականն իր ունկնդրին հրավիրում է փոքր վիրտուալ ճանապարհորդություն կատարել դեպի հեռավոր երկրներ, ծանոթանալ օտար մշակույթին, երաժշտությանը:

«Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան», «Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա», «Ճանապարհորդություն դեպի Չեխիա» և այլն, երկրների շարք, որոնք Երիտասարդականն ու հանդիսատեսն այցելել են առանց երևանյան համերգասրահները լքելու, կոմպոզիտորներ, ովքեր իրենց արվեստի ուժով կարողացել են մի ամբողջ լսարանի տեղափոխել Հայաստանի սահմաններից շատ հեռու և առավել քան պատկերավոր ներկայացնել իրենց հայրենիքը, մշակութային արժեքներն ու կյանքը ինքնին:

«Ճանապարհորդություն դեպի…» համերգաշար՝ մեկ երկիր, տարբեր կոմպոզիտորներ, տարբեր ժամանակաշրջաններ և մեկ ազգի դասական երաժշտության էվոլյուցիայի ներկայացում ընդամենը մեկ համերգային երեկոյի ընթացքում:

«Ճանապարհորդություն դեպի…» համերգաշար՝ մի ամբողջ երկիր՝ զետեղված երևանյան փոքրիկ դահլիճում, երևանյան շունչ, օտար մթնոլորտ…

Latest Videos