Երիտասարդականը այցելում է հայաստանյան մարզեր

Դասական արվեստը պետք է հասանելի լինի բոլորին և ամենուր: Եվ Երիտասարդականն ընձեռում է նման հնարավորություն. տարիներ շարունակ նվագախումբը դասական երաժշտությունն է ներկայացնում այնտեղ, որտեղ նման արվեստի ներկայացման մեծ անհրաժեշտություն և որակյալ երաժշտության նկատմամբ նույնքան մեծ պահանջարկ կա:

Տարեցտարի աճում է նվագախմբի մարզային համերգների թիվը, երաժիշտները հանդես են գալիս և՛ սիմֆոնիկ, և՛ անսամբլային կազմերով, ներկայանում են ամենավերջին ծրագրերով, երաժշտական փոքրիկ տոնի են վերածում մարզային իրենց յուրաքանչյուր այցելությունը:

Հայաստանյան 10 մարզ, Երևան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ բազում քաղաքներ, որտեղ Երիտասարդական նվագախմբի շնորհիվ իրական է դարձել բարձրաճաշակ երաժշտության հետ շփումն, իսկ երբեմն անգամ՝ ճիշտ երաժշտության հետ առաջին ծանոթությունը:

 

Latest Videos