«Վարպետը կերտում է վարպետներ»

Ի՞նչը կարող է ավելի ոգևորիչ լինել ցանկացած, առավել ևս՝ երիտասարդ երաժշտի համար, եթե ոչ աշխատանքը մեծ Վարպետի հետ:

Գիտակցելով մշտական կատարելագործման անհրաժեշտությունը՝  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տարեցտարի Հայաստան է հրավիրում իրենց գործի գիտակ պրոֆեսիոնալների՝ ուղղորդելու և հղկելու երիտասարդ երաժիշտների կատարողական արվեստը: Հաճելի և օգտակար շփում, թանկարժեք գիտելիքների և պրակտիկ հմտությունների ձեռքբերում, ջերմ և անկաշկանդ մթնոլորտ՝ ահա թե ինչպիսին են Երիտասարդականի նախաձեռնությամբ կյանքի կոչվող վարպետության դասերը:

Տարիների ընթացքում «Վարպետը կերտում է վարպետներ» ծրագրի շրջանակներում Հայաստանը հյուրընկալել է Վալերի Գերգիևին, Զախար Բորնին, Մաքսիմ Վենգերովին, Ալեքսեյ Օգրինչուկին և շատ այլ երաժիշտների, ովքեր երիտասարդ սերնդին են փոխանցել իրենց մասնագիտական գաղտնիքները և հսկայական կենսափորձը, բացահայտել սեփական սրտերում երաժշտության նկատմամբ սերը մշտապես վառ պահելու արվեստի նրբությունները:

Latest Videos