SYOA (2)

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա Մոսկվայում

15.11.2017

Նոյեմբերի 14-24-ը Ռուսաստանի Դաշնությունում ընթանում են Հայաստանի մշակութային օրերը, որոնք կազմակերպվում  են 2016-2018թթ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ծրագրի շրջականակներում: Այս օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում հանդես կգան Հայաստանից ժամանած տարբեր կոլեկտիվներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ: Իսկ Նոյեմբերի 18-ին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում “Հաղորդակցության լեզուն՝ երաժշտություն” խորագիրը կրող համերգում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Երեկոյի ընթացքում նվագախումբը կղեկավարեն կոլեկտիվի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, դիրիժորներ Էդուարդ Թոփչյանը և Կոնստանտին Օրբելյանը: Որպես մենակատարներ ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Սիրանույշ Գասպարյանը(սոպրանո) և Միհրան Աղաջանյանը (տենոր): Նշենք, որ երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես հայ, այնպես էլ ռուս կոմպոզիտորների մասնավորապես՝ Ալեքսանդր Հարությունյանի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուխաջյանի, Ավետ Տերտերյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու,Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները: Համերգային երեկոյի պատվավոր հյուրն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը: Երեկոն կվարեն Սաթի Սպիվակովան և Գարիկ Մարտիրոսյանը:  

Ավելին

23484423_2060725884150647_1020394533_o

Դեյվիդ Նեբելը Կոմիտասի «Կռունկի» հիասքանչ կատարմամբ հուզեց հայ հանդիսատեսին

10.11.2017

Նոյեմբերի 9-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուրը շվեյցարացի ճանաչված ջութակահար Դեյվիդ Նեբելն էր։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարեց Լյուդվիգ վան Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ եվրոպական դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից մեկը։ Նեբելը նաև անակնկալ էր պատրաստել հայաստանցի ունկնդրի համար. ելույթից հետո հանդիսատեսի չդադարող ծափողջույններին ջութակահարը պատասխանեց Կոմիտասի «Կռունկի» հիասքանչ կատարմամբ։ «Երբ իմացա՝ գալու եմ Հայաստան, փնտրում էի որևէ բան, որ ներկայացնեմ։ Լսեցի Կոմիտասի գործը և ցանկացա այն կատարել: Սա շատ յուրահատուկ ստեղծագործություն է»,- համերգից հետո խոստովանում է Նեբելը: Խոսելով հայաստանյան ելույթի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Դեյվիդ Նեբելը նշեց. «Հիասքանչ հանդիսատես է: Ինձ համար շատ հուզիչ էր ելույթ ունենալ: Ես Հայաստանում հրաշալի ժամանակ անցկացրի՝ հրաշալի երաժիշտների ու ֆանտաստիկ դիրիժորի հետ: Սերգեյ Սմբատյանը պարզապես ֆանտաստիկ դիրիժոր է: Մեր օրերում դժվար է նրա նմանին գտնել: Նա յուրահատուկ է, մեծ հաճույք ու պատիվ էր մեկ բեմում ելույթ ունենալ նրա հետ: Իսկ նվագախումբը պարզապես ֆանտաստիկ էր: Ես մեծ սիրով նորից ելույթ կունենամ նրանց հետ»,- ասաց Նեբելը` ավելացնելով, որ վաղուց էր տեղյակ Խաչատրյանի փառատոնի մասին, ընկերներից շատերն են փառատոնի շրջանակներում ելույթ ունեցել: Նա նաև նշեց, որ Խաչատրյանը շատ հայտնի է Շվեյցարիայում, Եվրոպայում, իսկ ինքը կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց նաև Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան։ Սա Չայկովսկու վերջին սիմֆոնիան էր։ Սիմֆոնիայի անվանումը՝ «Պաթետիկ», խոսում է այն մասին, որ ստեղծագործության մեջ հակադրված են կյանքի և մահվան խորն ու համընդհանուր թեմաները։ Սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1893 թվականին Պետերբուրգում՝ Չայկովսկու ղեկավարությամբ, հեղինակի մահվանից 9 օր առաջ։ Իր 5-րդ սիմֆոնիան թղթին հանձնելուց հետո մի առիթով Չայկովսկին գրել էր, որ […]

Ավելին

rsz_1img_8279

Խաչատրյանը և ջազը» միջազգային չափանիշներին համապատասխան նախագիծ է և պետք է շրջի աշխարհով մեկ

08.11.2017

Նոյեմբերի 7-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնում ջազային տրամադրություն էր. հնչեց «Խաչատրյանը և ջազը» նախագիծը։ Արդեն երրորդ անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը համատեղ ներկայացնում են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որ կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանն ու Անդրանիկ Բերբերյանը։ Որպես մենակատարներ հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր) և Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանն ու Արմեն Հյուսնունցը։ Գաղափարի հեղինակ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ երբ տարիներ առաջ նոր-նոր սկսում էին նախագիծը, մտավախություն ունեին, թե ինչպես կընկալվի Խաչատրյանի և ջազի միաձուլումը։ Սակայն մեր լավագույն ջազ երաժիշտների հետ համագործակցությամբ գաղափարը կայացավ ու սիրվեց ունկնդրի կողմից։ «Վստահորեն ասում եմ, որ սա միջազգային չափանիշներով կարևորագույն նախագիծ է։ Խաչատրյանի երաժշտությունը շատ հանրահայտ ջազ երաժիշտների է ոգևորել, և մենք մեզ իրավունք վերապահեցինք նրա երաժշտությունը մատուցել ջազային ձևաչափով՝ միաժամանակ պահելով ակադեմիական ֆորմայի սկզբունքը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Դիրիժոր Արմեն Հյուսնունցը նշում է, որ Խաչատրյանի երաժշտությունը ստեղծված է ազգային հիմքերի վրա, և այնտեղ, որտեղ կա ազգային հստակ հիմք, ջազային մտածելակերպն անելիք ունի։ Այնպես որ` գաղափարն ու ջազային մոտեցումն արդարացված են։ Դաշնակահար Վահագն Հայրապետյանը վստահ է, որ նախագիծն անպայման իր շարունակությունը պետք է ունենա, պետք է ներգրավվեն նոր ստեղծագործությունների ջազային մշակումներ, նաև այլ կազմերի, օրինակ ժողգործիքների ընդգրկմամբ, քանի որ դրանք են մեր երաժշտության համն ու հոտը։ Վահագն Հայրապետյանը նշում է նաև, որ Խաչատրյանը մեծ ներդրում է ունեցել հայկական, ոչ միայն, ջազի կայացման գործում, ու նախիծը ինչ-որ տեղ նաև ջազ երաժիշտների երախտիքի խոսքն է հայ մեծ կոմպոզիտորին։ Նա նաև համոզված է, որ այս նախագիծը Խաչատրյանը հաստատ կողջուներ։ Երաժիշտներն ընդգծեցին, […]

Ավելին

DSC_3426

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ ընթացավ դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը

05.11.2017

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ ընթացավ դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը: Նոյեմբերի 5-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ դուդուկահար Կամո Սեյրանյանի մենահամերգը։ Այս կապակցությամբ Ամերիկայի Միացյալ նահանգներից Հայաստան էր ժամանել ժամանել «Forbidden Saints» խումբը, մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ: Ելույթ ունեցան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, «Բերդ» պարային համույթը և հանրապետության լավագույն ժողովրդական գործիքների վարպետները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյան, նոր շունչ են ստացել արդեն ծանոթ և մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործությունները: Դրա վկայությունն են հանդիսատեսի, ոգևորությունն ու բարձր տրամադրությունը, ինչպես նաև համաշխարհային հնչեղության արտիստների ընդունելությունը:

Ավելին

Untitled-2365

Գլորիա Կամպաներ. «Լավ է աշխատել պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, ումից կարող ես բան սովորել»

27.10.2017

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին կայացած սիմֆոնիկ համերգի առաջին մասում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և իտալացի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները ներկայացրին Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի Երկրորդ կոնցերտը, ստեղծագործություն, որ գրվել է 20-րդ դարի շեմին՝ 1900 թվականին, և առաջին անգամ կատարվել է հեղինակի կողմից Մոսկվայում 1901թ. հոկտեմբերի 27-ին։ Դաշնամուրի Երկրորդ կոնցերտը համարվում է Ռախմանինովի ստեղծագործական կյանքի նոր փուլի սկիզբը։ Այս կոնցերտը դաշնամուրային գրականության ամենահայտնի ստեղծագործություններից է և աշխահի առաջատար դաշնակահարների երկացանկի մաս է կազմում։ Այն կատարել և ձայնագրել է ինքը` հեղինակը, հետագայում՝ Վլադիմիր Գորովեցը, Սվյատոսլավ Ռիխտերը, Արթուր Ռուբինշտեյնը, Դենիս Մացուևը, Բորիս Բերեզովսկին և այլք։ Հայ հանդիսատեսը խաչատրյանական փառատոնի շրջանակներում հնարավորություն ունեցավ ունկնդրելու երեք մասից բացկացած այս ստեղծագործությունն Իտալիայի նոր սերնդի լավագույն դաշնակահարներից մեկի` Գլորիա Կամպաների մեկնաբանմամբ։ Դաշնակահարուհին նշում է, որ Ռախմանինովի այս կոնցերտն առաջին գործերից է, որ ինքը նվագել է, երբ դեռ փոքր էր։ Մանկուց երազել է կատարել այն, և երազանքն իրականացել է 15 տարեկանում։ Սա դաշնակահարուհու և Երիտասարդական նվագախմբի առաջին համագործակցությունը չէ։ «Երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ենք ունեցել Բեյրութում՝ «Ալ Բուստան» փառատոնի ընթացքում: Կարող եմ փաստել, որ ընկերներիս հետ եմ նվագել, հիասքանչ երաժիշտներ են՝ լի դրական էներգիայով, դրականը հանդիսատեսի հետ կիսելու ցանկությամբ։ Լավ է աշխատել պրոֆեսիոնալ երաժշիտների հետ, ումից կարող ես բան սովորել»,- համերգից հետո խոստովանում է Գլորիա Կամպաները՝ ավելացնելով նաև, որ ինքը քաջատեղյակ էր Խաչատրյանի փառատոնի մասին մինչ մասնակցելու հրավեր ստանալը, և իր շատ ընկերներ ելույթ են ունեցել փառատոնի շրջանակում: Նշենք, որ Գլորիա Կամպաների կենսագրությունը ներառում է 20 առաջին մրցանակներ ազգային և միջազգային մրցույթներում: Նա ամենաբազմակողմանի երաժիշտներից մեկն է, որի հետաքրքրությունները կամերային երաժշտությունից հասնում են մինչև տանգո, մինչև բալետ ու ջազ։ Համերգային ծրագրի երկրորդ […]

Ավելին

_KAR7671

Սերժ Թանկյան. «Շնորհակալ եմ Երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին ֆանտաստիկ աշխատանքի համար»

20.10.2017

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը շարունակում է հանդիսատեսին ներկայացնել բացառիկ ու բարձրակարգ երաժշտական երեկոներ։ Հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում կայացավ ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան։ Չորս մասից բաղկացած մեծակտավ երաժշտական այս գործում Թանկյանը մտորում է մարդասիրության մասին՝ օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայում նկարագրված է մարդկային լավ ու վատ կողմերի պայքարը, դժվարին փորձությունները, ինքնավերլուծությունը և ի վերջո` լույսի հաղթանակը։ Թանկյանի ստեղծագործությունը բուռն ծափահարություններով ընդունվեց հանդիսատեսի կողմից, այդ ջերմ ծափողջույնների ներքո էլ բեմ բարձրացավ հեղինակը։ «Հայաստանում իմ սիմֆոնիան Երիտասարդական նվագախմբի կողմից ներկայացնելն ինձ համար հիանալի մի բան է։ Ճիշտն ասած, շատ տպավորված, հիացած և հուզված եմ։ Շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին ֆանտաստիկ աշխատանքի համար։ Այսօր մտածում էի, որ մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են՝ այս բեմում, մեր մշակույթը մեր երաժիշտներն են, որոնց պետք է միշտ քաջալերենք»,- ասաց Սերժ Թանկյանը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում անվանեց այն փաստը, որ համաշխարհային մասշտաբի ռոք երաժիշտը կարևորում է նաև սիմֆոնիկ ժանրը և գրում սիմֆոնիկ գործեր։ «Սերժ Թանկյանն այն կոմպոզիտորն է, ում երաժշտությունը պետք է շատ հնչի, ում փիլիսոփայության հետ շատերը պետք է հաղորդակցվեն։ Եվ մենք ուրախ ենք Թանկյանի արվեստն ու գաղափարախոսությունը մարդկանց փոխանցելու համար»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում կայացած երեկոյի ընթացքում հնչեց նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ ունեցավ դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Դաշնակահարը նշեց, որ ոգևորությամբ էր սպասում խաչատրյանական փառատոնի համերգին. արդեն մեկ տարի սովորել և փորձում է Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը հենց հայաստանյան լսարանին ներկայացնելու համար։ Լևոն Կարապետյանը հայաստանյան ունկնդրի առջև […]

Ավելին

IMG_0761

Սերժ Թանկյան.«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում»

17.10.2017

Հոկտեմբերի 17-ին ամերիկահայ ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը մասնակցեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի փորձին: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացնելու է Թանկյանի հեղինակած «Օրկա» սիմֆոնիան։ Թանկյանը տպավորված էր փորձով եւ նվագախմբի՝ իր ստեղծագործության կատարմամբ: «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շատ լավ է նվագում, շատ ոգեւորվեցի: Մի քանի շտկումներ արեցի փորձին, քանի որ մշտապես կարիքը կա, որ կոմպոզիտորը շտկումներ անի: Շատ ոգեւորված եմ Խաչատրյանի փառատոնի եւ նվագախումբը տեսնելու կապակցությամբ»,-փորձից հետո նշեց աշխարհահռչակ Սերժ Թանկյանը: «Օրկա» սիմֆոնիան Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք եւ այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան: Տեղեկացնենք, որ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:

Ավելին

17951892_10155189769059798_5356347097163184437_n

Սերժ Թանկյանի սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան՝ հոկտեմբերի 19-ին (տեսանյութ)

16.10.2017

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգները շարունակվում են։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ։ Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան: Տեղեկացնենք, որ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին: Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը: «Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus, և այն հիմնականում ներկայացնում է խոյադելֆինի կյանքը, թե ինչպես է նա կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում: Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Երկրորդ և երրորդ բաժինների միջև խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի: Մենք նրան անվանում ենք խոյադելֆին, բայց այն պատկանում է կաթնասունների տեսակին, դելֆին է: Այս տեսանկյունից խոյադելֆինն ու դելֆինը մարդկության լավ ու վատ տարատեսակներն են: Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին: «Օրկա» սիմֆոնիայի վերջին մասը կոչվում է Lamentation of the Beached: Այստեղ խոյադելֆինը կամ կարող ենք ասել՝ մարդկությունը, գիտակցում է, […]

Ավելին

22522099_10214430088484681_1116943575_o

Երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի յուրահատուկ համերգը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակներում

14.10.2017

Հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը։ Համերգը յուրահատուկ էր, քանի որ պղնձափողային անսամբլների ելույթներ ոչ հաճախ են տեղի ունենում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գալարափողահար Գարեգին Ղազարյանը նշեց, որ իրենք ստեղծել են փողային երաժշտական գործիքների ոչ սովորական համադրություն և փորձում են երաժշտությունը ներկայացնել այս ձևաչափով։ Ըստ Գարեգին Ղազարյանի՝ պղնձափողային նվագարաններից կազմված անսամբլների համար գրված ստեղծագործություններն այնքան էլ շատ չեն, և իրենք համերգին ներկայացրել են ինչպես հատուկ այդ կազմի համար գրված գործեր, այնպես էլ փոխադրումներ։ Համերգային երեկոյի ընթացքում հնչել են Դմիտրի Շոստակովիչի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Վագների, Մարտին Ուլիխանյանի, Թեդ Ջոնսի ստեղծագործություններից։ Ներկայացվել են նաև արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ պղնձափողային կվինտետի համար։ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն առաջիկա երկու ամիսներին ունկնդրին կներկայացնի սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Ի դեպ, Խաչատրյանի միջազգային փառատոնի կազմակերպիչները հնարավորություն են ընձեռում համերգներին ներկա գտնվելու նաև երաժշտական դպրոցների, ռազմական կրթօջախների սաներին` տրամադրելով հրավիրատոմսեր։ Պղնձափողային անսամբլի համերգը կամերային երաժշտության տանն ունկնդրում էին նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները։ Խաչատրյանական փառատոնի երեկոներին կարելի է ուղիղ հեռարձակմամբ հետևել https://www.khachaturianfestival.com/ կայքի միջոցով։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Ավելին

ARAM3516

Ջոն Մալկովիչն ընթերցեց Նարեկացի. մեկնարկեց Խաչատրյանի փառատոնը

12.10.2017

Աննախադեպ ծրագրով տրվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում միահյուսվել էին արվեստի հզորագույն ճյուղերը՝ երաժշտությունն ու գրականությունը։ Եվ այս միաձուլումն է՜լ ավելի ազդեցիկ էր, քանի որ ներկայացվում էր մեր օրերի մեծագույն դերասան Ջոն Մալկովիչի մատուցմամբ։ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրեց արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը (էկրանին հայերեն թարգմանությամբ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։ Հոլիվուդի լեգենդը նաև անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում էր ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցում ի սկզբանե նախատեսված չէր, դերասանն ինքն է ցանկություն հայտնել կատարել որևէ հայկական գործ։ Փառատոնի կազմակերպիչների կողմից առաջարկվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, և մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացել են, որ Մալկովիչը քաջատեղյակ է միջնադարյան հայ մեծ բանաստեղծի և փիլիսոփայի արվեստին, ավելին, շատ լավ պատկերացնում էր, թե «Նարեկի» որ հատվածն է ընթերցելու։ Մաեստրո Սմբատյանի խոսքով՝ շատ կարևոր է համերգի ասելիքը։ «Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի և երաժշտության ներքո, կարող է փոխել մարդուն»,- փոխանցեց Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի բացման համերգին հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի լարայինների և գոսերի սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի)։ Համերգային երեկոյից մեծապես տպավորված էր հանդիսատսը։ Լիլիթ Անտոնյանը նշում է, որ արվեստի տարբեր ճյուղերի այսպիսի սինթեզ առաջին անգամ է  տեսնում. «Ուրախալի է, որ Հայաստանում կարողանում ես ներկա գտնվել նման հետաքրքիր նախագծերի։ Հպարտություն է նաև, որ […]

Ավելին

Latest Videos