Սարյանի անվան լարային քառյակի ելույթը Գրիգոր Եղիազարյան-Ֆեստի շրջանակներում

09.03.2018

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակում կամերային համերգով հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը:

Կոմիտասի թանգարան-ինտիտուտի համերգասրահում անցկացված համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոլեկտիվը, որի կազմում ընդգրկված են երաժիշտներ Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Անի Ադիկյանը (2-րդ ջութակ), Ելենա Հայրապետյանը (ալտ) և Դավիթ Պիչիկյանը (թավջութակ), ներկայացրեց Վարդան Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի, Մարտին Ուլիխանյանի, Ստեփան Լուսիկյանի ստեղծագործությունները:

Սարյանի անվան լարային քառյակի համերգ-շնորհանդեսը կայացել է 2016թ. : Իր գոյության կարճ ժամանակահատվածում քառյակը հասցրել է արժանանալ երաժշտասեր հասարակության ուշադրությանը՝ կատարողական բարձր տեխնիկայի և բազմաժանր կամերային ստեղծագործությունների գերազանց կատարումների շնորհիվ:

Ինչպես հայտնի է, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին: Փառատոնն իրականություն է դառնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջանքերով:  Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում և կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։

Ստեղծման առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

m

Latest Videos