Գրիգոր Եղիազարյան-Ֆեստ. Հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններ

08.03.2018

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն ուղղված է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների պահպանմանը և աշխարհով մեկ դրա արդի նվաճումների ներկայացմանը: 9-րդ փառատոնի՝ Գրիգոր Եղիազարյան-Ֆեստի շրջանակում անցկացված հերթական երեկոն նվիրված էր հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված համերգային երեկոյին հնչեցին Ռիչարդ Յարդումյանի,  Հարություն Դելլալյանի, Նուբար Ասլանյանի, Կոնստանտին Պետրոսյանի կամերային ստեղծագործությունները:

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին:

Փառատոնն իրականություն է դառնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջանքերով:  Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում և կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։

Ստեղծման առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գաղափարախոսությունն ավելին է, քան պարզապես համերգաշարի կազմակերպումը: Այսպիսով հանրահռչակվում, արվեստասեր ու նաև մասնագիտական հանրությանն են ներկայացվում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք որպես կանոն, պահվում են կոմպոզիտորների արխիվներում: Հատկանշական է, որ բացի հանդիսատեսին ներկայացվելը ստեղծագործությունների նոտաները թվայնացվում են, ինչպես նաև՝ ձայնագրվում:

m

Latest Videos